Հուլիսի 24-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ տարածաշրջանի հարցերով ղեկավարի տեղակալ՝ Ջուլիեն Բոուրտեմբուրգի, աշխատանքայի խմբի ղեկավար Յոնաս Փոլի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Հանա Ժալուլ Մուրոյի, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի և նույն քաղաքական խմբի Բյուրոյի անդամ Էրո Հայնալուոմայի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների , ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, Հայաստանի ներքաղաքական գործընթացների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Իշխան Սաղաթելյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի, Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման խնդրի, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական անընդունելի պահանջների վրա՝ ԵՄ գործադիր և օրենսդիր իշխանությունից ակնկալելով հասցեական զսպող հայտարարություններ և գործնական քայլեր։
Հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին։
Կարդացեք նաև
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ