Ermenihaber. Հուլիսի 24-ին Թուրքիայի խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է եղել։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորներները հարձակվել են ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատգամավոր Ալի Բոզանի վրա:
Քաշքշուքի ընթացքում Տրապիզոնի ԱԶԿ-ական պատգամավոր Ադիլ Քարաիսմայիլօղլուն էլ բռունցքով հարվածել է ընդդիմադիր պատգամավորին:
Ծեծկռտուքի ծագման պատճառը եղել էր Բոզանի «ԱԶԿ-ն գողություն է անում» արտահայտությունը, որը նա ամբիոնից բարձրաձայնել էր՝ խորհրդարանում ընդդիմադիր «լավ կուսակցության» (IYI) կողմից ներկայացված հարկային դաշտի առաջարկի վերաբերյալ ելույթի ընթացքում: