Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք մինչև որևէ բնակավայրերից գնում կատարելը հավաստիանալ, որ ձեզ չեն վաճառում հիվանդ կենդանի կամ կենդանուց ստացված միս-մսամթերք, կաթ կամ կաթնամթերք. ՍԱՏՄ

Հուլիս 25,2024 13:19

Բրուցելոզը զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է և ընդգրկված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Բրուցելոզի հարուցիչը պահպանվում է հողի, ջրի, բարձր ջերմային մշակում չանցած կաթնամթերքի մեջ՝ դառնալով վարակի աղբյուր։

Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում, իսկ հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմաստիճանը, մկանացավը, հոդացավը, որոնք կարող են դառնալ քրոնիկ:

Թեև հիվանդ կենդանիներն անհապաղ մեկուսացվում են ընդհանուր գլխաքանակից և 15 օրվա ընթացքում ենթարկվում սանիտարական սպանդի, այնուամենայնիվ, առաջնային համարելով քաղաքացու անվտանգությունը, առողջության պահպանման կարևորությունն ու տեղեկացված լինելու անհրաժեշտությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր պաշտոնական snund.am կայքում հրապարակում է այն տարածաշրջաններն ու բնակավայրերը, որտեղ բրուցելոզ հիվանդության դեպքերը հաստատվել են լաբորատոր փորձաքննությամբ:

Առաջարկում ենք մինչև որևէ բնակավայրերից գնում կատարելը հավաստիանալ, որ ձեզ չեն վաճառում հիվանդ կենդանի կամ կենդանուց ստացված միս-մսամթերք, կաթ կամ կաթնամթերք:

Հիվանդության տարածվածության մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031