«Ազատություն». Թուրքիայի Բոդրում քաղաքում ձերբակալվել է Մոսկվայում մեքենայի պայթյունի մեջ կասկածվողը, հայտնում է Թուրքիայի ՆԳՆ-ն։ Ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Սերեբրյակովն է։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը պարզաբանել է, որ Սերեբրյակովը Մոսկվայից առավոտյան չվերթով ժամանել է Բոդրում։ Նա նախկինում ներառված չի եղել Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց միջազգային տվյալների բազայում։ Ինտերպոլի ռուսական բաժանմունքի աշխատակիցները նրան բերման ենթարկելու պահանջով դիմել են թուրքական ոստիկանություն՝ հայտնելով, որ Սերեբրյակովը հետախուզվում է ահաբեկչության մեղադրանքով։
Չորեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենա է պայթեցվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են Toyota Land Cruiser-ի սեփականատերը և մի ուղևոր, մինչդեռ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի մեջ տեղադրված «անհայտ սարքի» պատճառով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: