Civilnet. Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի կինն անցած տարվանից աշխատանքի է անցել «ՌԻԴ» ընկերությունում, որի ներդրումային ծրագրերից մեկը համակարգվում է ամուսնու կողմից։ Խոսքը Արագածի հարավային լանջերին «Արագած» ծրագրի մասին է, որով նախատեսվում է կառուցել լեռնադահուկային, ինչպես նաև էկո-տնտեսական կենտրոն։ Այս ծրագիրը բախվել էր դժվարությունների՝ մրցակցության մեջ մտնելով նույն տարածքում լեռնադահուկային կենտրոն կառուցելու մտադրություն ունեցող «Արագեյթ ինվեսթմենթս»-ի հետ։ Վերջինը Հայաստանում ծրագիրն իրականացնելու համար համագործակցում էր ֆրանսիական Société des 3 Vallées ընկերության հետ։ Ստեղծվել էր պետական միջգերատեսչական հանձնաժողով, որ պետք է հավանություն տար երկու հայտերից մեկին։ Հանձնաժողովը, որի նախագահը Նարեկ Տերյանն էր, բարձր էր գնահատել «ՌԻԴ»-ի հայտը՝ ըստ էության հավանության չարժանացնելով «Արագեյթ ինվեսթմենթս»-ի հայտը։ Դրանից հետո Տերյանի կինն աշխատանքի է անցել «ՌԻԴ»-ում՝ կասկածներ առաջացնելով հնարավոր շահերի բախման վերաբերյալ։
Լուսանկարում՝ ձախից աջ՝ դերասան Միխայիլ Գալուստյանը, գործարար Ռուբեն Գրիգորյանը և փոխնախարար Նարեկ Տերյանը։
Մկրտիչ Կարապետյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: