«Ազատություն».Մոսկվայի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակը վերանվանել է Եվրասիայի հրապարակ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի որոշումը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։
Հրապարակը բացվել է 2002 թվականին՝ եվրոպական դրոշներով, սյուներով և բելգիացի Օլիվյե Ստրեբելի կողմից ստեղծված «Եվրոպայի առևանգումը» քանդակով։ Այն Մոսկվային է նվիրել Բելգիայի կառավարությունը։ Ճարտարապետական լուծումը պետք է խորհրդանշեր եվրոպական երկրների միասնությունը, գրում էր մոսկովյան քաղաքային մամուլը 2000-ականների սկզբին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: