Լրահոս
Օրվա լրահոսը

10 միլիոնի «պալատկան» ի՞նչ ենք անելու: Այնպիսի «պալատկա» է, որ ԱԹՍ-ները չեն տեսնելո՞ւ. Թևան Պողոսյան. «168 ժամ»

Հուլիս 25,2024 11:11

«Վիզաների ազատականացման գործընթացը վաղուց պետք է սկսված լիներ, ոչ թե նոր. 2015 թվականից հետո անընդհատ անդրադարձել ենք դրան: Դա քաղաքական որոշում է, որը հասունանում է, երբ երկիրդ բարեփոխումներ է կատարում, բայց այսօրվա դրությամբ, չգիտեմ՝ բացի ԵՄ-ի հետ ցուցադրական «լավ լինելուց», ուրիշ որևէ բան արե՞լ ենք, թե՞ ոչ: Հիմա ԵՄ-ն չուներ ավելի լավ բան ասելու, թե ոնց պետք է նպաստեր, որպեսզի Արցախը մնար Արցախ, ցեղասպանության չենթարկվեր, էթնիկ զտումներ չլինեին, այսպես ինչ-որ հերթական կոնֆետի նման մեր առջև են շպրտել, որ՝ կմտածենք, կանենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Հարցին՝ ԵՄ-ն կարո՞ղ է անվտանգության երաշխիք տալ Հայաստանին, նա պատասխանեց. «Ոչ ոք քեզ չի տալու անվտանգության երաշխիք: Ալիևն ասում է՝ ԵՄ-ն և Ուկրաինան ինձ խնդրել են, որ միջնորդեմ, որ ՌԴ-ն գազային պայմանագիրը 2024 թվականից հետո երկարացնի: ԵՄ-ն Ալիևից բան է խնդրել, էլ դրանից հետո ի՞նչ երաշխիք: Մենք լսե՞լ ենք, որ մեր այսօրվա գործողներից որևէ մեկին դիմեն, խնդրեն՝ ուրիշ երկրների հետ հարաբերություններ կարգավորելու հարցում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի զինված ուժերին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ ԵՄ որոշմանը, Թևան Պողոսյանը նկատեց. «10 միլիոնի «պալատկա» կունենանք, բայց այդ «պալատկան» ի՞նչ ենք անելու: Այնպիսի «պալատկա» է, որ ԱԹՍ-ները չեն տեսնելո՞ւ, կամ, ինչպես ԵՄ դիտորդներն են ասում՝ ամեն անգամ ամեն ինչը նաև տեղեկացնում են Ադրբեջանին, կարո՞ղ է այդ «պալատկեքի» տեղն էլ ասեն, միանգամից բայրաքթարային մի հարվածով այդ 10 միլիոնն էլ ցնդեցնեն»:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են. «Իրականում, հարաբերությունները որ վատանային, մի օրվա մեջ դա բոլորս կզգայինք: Կպարզվեր՝ Լարսն էլ փակվեց, գազն էլ փակվեց, հոսանքն էլ փակվեց, սա էլ փակվեց, նա էլ փակվեց»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031