Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառուցվածքային փոփոխությունները չեն բերել համակարգի բարելավման։ Օրենքը չի գործում, փոխարենը առաջ են մղվում քրեական բարքերը. «Փաստ»

Հուլիս 25,2024 10:47

Մշտական քննարկումների առարկա է Հայաստանի պետական կառավարման համակարգում բարեփոխումների թեման։ Խնդիրն այն է, որ կառավարման մարմինները և պետական համակարգի հաստատությունները հետ են մնում ժամանակակից արագ զարգացման տեմպերից։ Իսկ զարգացումը կանխորոշում է նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան պետական կառավարման գործիքների հասանելիություն և գործընթացների արագացում։ Այդ նպատակի համար էլ օգտագործվում են թվային հարթակները, սակայն դրանք պետք է կիրառվեն ավանդական գործիքակազմի հետ մեկտեղ։ Տարիքով քաղաքացիները, որպես կանոն, դժվարություններ են ունենում թվային հարթակներից արդյունավետ օգտվելու հարցում։

Ուստի, նախ անհրաժեշտ է աշխատանքներ տանել, որ թվային գործիքները մի կողմից՝ լինեն հեշտ ընկալելի ու դյուրին, իսկ մյուս կողմից էլ՝ ապահովվի դրանց անվտանգային միջավայրը։ Անվտանգությունը շատ կարևոր է, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում, կամ դրանք հայտնվում են հակառակորդի ձեռքում։ Բայց Հայաստանում նույնիսկ հասարակ գործընթացներ չեն կարողանում կազմակերպել, ուր մնաց անվտանգության խնդիրը մեծ ուշադրության արժանանա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում է ականորեն առաջ են անցել ու պետական կառավարման ոլորտում անգամ բլոկչեյն տեխնոլոգիաներ են սկսել կիրառել, բայց մեզ մոտ նույնիսկ կենսաչափական անձնագրեր չեն կարողանում տրամադրել։ Արդեն չորս տարի է, ինչ այս հարցը լուծել չեն կարողանում։ Կապույտ անձնագրերը պետք է արդեն վաղուց փոխած լինեին կենսաչափականի, սակայն կենսաչափական անձնագրերի տրամադրման հարցը լուծելու համար ՀՀ իշխանություննեը մրցույթ են հայտարարել, ու դեռ հարցական է, թե ինչ վերջնարդյունք կունենա այդ մրցույթը։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պայմաններ են ստեղծում, որ քաղաքացիները լրացուցիչ ծախսեր իրականացնեն։ Մի շարք բնակավայրերում անձնագրային վարչությունները փակվում են և կենտրոնացվում այլ վայրերում։ Ու անձնագրային ծառայությունների համար քաղաքացիները պետք է երկար ճանապարհ անցնեն ու հետո որոշ ժամանակ էլ սպասեն հերթում։ Բայց թերացումներն, իհարկե, միայն անձնագրայինով չեն սահմանափակվում։ Թեկուզ վերցնենք ողջ իրավապահ համակարգի բարեփոխումների մասը։ Եվրոպայից ու ԱՄՆ-ից տարբեր խողովակներով բարեփոխումների համար գումարներ են տրամադրում Հայաստանին։ Ու այդ շրջանակներում էր, որ ձևավորվեց ներքին գործերի նախարարությունը, բայց կառուցվածքային փոփոխությունները չեն բերել համակարգի բարելավման։ Հանցավորությունն աճում է անասելի չափերի։ Գողությունները, ծեծկռտուքները, կրակոցները, սպանությունները դարձել են ամենօրյա լրահոսի անբաժանելի մասը։ Իրավիճակն այն աստիճանի է դուրս եկել վերահսկողությունից, որ դեպքեր են լինում, երբ ոստիկանների են քաշքշում կամ ծեծի ենթարկում։

Օրենքը չի գործում, փոխարենը առաջ են մղվում քրեական բարքերը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031