Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Հուլիս 25,2024 10:13

Ֆասթ Բանկի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս  կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը:  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ միահյուսվել են դասական սիմֆոնիկ երաժշտությունն ու փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի հանրահայտ ստեղծագործությունները: «Billie Jean»-ը, «Remember the Time»-ը,  «You Are Not Alone»-ը և Ջեքսոնի մյուս գլուխգործոցները հնչել են տարբերվող մատուցմամբ ու լուծումներով՝ հարստացված հայկական դուդուկի ելևէջներով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` «Սիմֆոնիկ Ջեքսոնի» նման նախագծերն օգնում են ավելի շատ մարդկանց ճանաչել սիմֆոնիկ երաժշտությունը և նվագախմբի աշխատանքը․ «Մենք հավատում ենք երաժշտության ուժով մարդկանց միավորմանը և ներքին կատարելագործման ու հոգևոր վերելքի ձգտմանը: Ֆասթ Բանկը և Ֆասթեքսը մեծ սիրով արձագանքեցին աջակցելու մեր խնդրանքին, համերգի մեր գաղափարին: Իսկապես շնորհակալ եմ մեր գաղափարակիցներին», – ասել է Սերգեյ Սմբատյանը։

Բարձրակարգ երաժշտությունն ավելի ճանաչելի դարձնելու, համաշխարհային լեգենդների ստեղծագործությունները հայկական բեմերից և հայկական ելևէջներով հանդիսատեսին ներկայացնելու գաղափարը կարևորելով՝ «Սիմֆոնիկ Ջեքսոնի» գլխավոր գործընկեր Ֆասթ Բանկն ապագայում ևս շարունակելու է աջակցել մշակութային նմանատիպ նախագծերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031