Հուլիսի 24-ին, ժամը 22:51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 2004 թ․) շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Հ․-ի դին և տուժածներ՝ Հ. Ս․-ն (ծնված 2004 թ․), Վ․ Ք․-ն (ծնված 2007 թ.) և Ա․ Ք․-ն (ծնված 2009 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն