Կիրանցում գյուղացիներից մեկը թեթև վնասվածք է ստացել հակատանկային ականի պայթյունից, «Ազատության»-ը հայտնեց բնակիչներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ:
Ըստ նրա՝ մի քանի ժամ առաջ քաղաքացին տրակտորով փշալարի հողային աշխատանքներ կատարելիս է եղել, երբ ականը պայթել է: Նրա փոխանցմամբ՝ վնասվածք ստացած համագյուղացին ներգրավված է սահմանազատումից հետո սկսված շինարարական աշխատանքներին:
Տեղեկությունը հաստատել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածը անցնում է ադրբեջանական հողի վրայով։
Երեկ և դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչները ականատեսն են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է։
Կարդացեք նաև
Իսկ այսօր տրակտոր վարող տղամարդ է ականից վնասվել։ Փառք աստծո, վնասվածքները լուրջ չեն։
Սա՞ է ձեր խոստացած ապագան․․․»: