Իրավապահները խուզարկել են պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը եւ ձերբակալել Մախսուդյան եղբայրներին, հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին: