Ոչ պաշտոնական այցով այսօր Շիրակի մարզ էին այցելել Գերմանիայի Սաքսոնիա Անհալթի երկրամասի խորհրդարանի նախագահ Գունար Շելենբերգերը և Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների Գյումրու կենտրոն, շրջել և ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին, զրուցել մարզիչների և սաների հետ։
Խոսելով Շիրակի մարզում կենտրոնի կարևորության մասին՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ Շիրակի մարզում Թումոն գործում է 2015 թվականից` սկզբնական փուլում տեղավորվելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և 2021-ից տեղափոխվելով JHM հիմնադրամի օգնությամբ վերակառուցված նախկին ժողովրդական տան կամ առաջին թատրոնի շենք, հավելել, որ մարզի բոլոր պատանիների համար Թումոյի կրթությունը հասանելի դարձնելու նպատակով արվում է հնարավոր ամեն ինչ։
Կարդացեք նաև
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ