«Ընթացիկ գործերը չէի ուզի մեկնաբանել․ որևէ նման հարց քաղաքական որևէ ենթատեքստ չունի ու չի կարող ունենալ։ Քաղաքական թիրախ այս գործերով չկա ու չի կարող լինել։ Կոռուպցիայի դեմ պայքար Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում», – լրագրողների հարցին՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, տեղակալների և աշխատակազմի հետ կատարվածը, մի՞թե չի նշանակում, որ այդպես ցանկանում են «հասնել» իրեն, և մյուս կողմից իր ակտիվությունը տպավորություն է ստեղծում, որ պատրաստվում է քարոզարշավի, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով ակտիվությանը՝ Տիգրան Ավինյանն ասաց․ «Որպես քաղաքապետ՝ իմ ակտիվությունը պարտադիր է։ Եթե մենք ունենք նախընտրական ծրագիր և մենք այս ծրագրից ելնելով քայլեր ենք իրականացնում՝ լինի «Ոսկե ծիրանը», թե բակերը, իմ անձնական մասնակցությունն այդ գործընթացում վստահաբար այդ աշխատանքներում որոշակիորեն ավելացնում է վերահսկողությունը, ավելի հանրայնություն է տալիս»։
Կոռուպցիոն քրեական գործերի առիթով էլ ասաց․ «Չեմ սիրում գնահատական տալ բոլոր ընթացիկ գործերին։ Վստահաբար այդտեղ ժամանակը ցույց կտա։ Ուզում եմ նշել, որ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առաջին պատասխանատուն կառույցի ղեկավարն է։ Կադրային փոփոխությունները մեզ մոտ տեղի են ունեցել որոշ դեպքերում նաև այդ նկատառումներից ելնելով։ Վստահ եմ, որ իրավապահ համակարգը նույնպես այդ պատճառը գիտակցում է։ Ես շատ հուսով եմ, որ իրավապահ համակարգն ինչ-որ փուլում կդառնա այն ինստիտուտը, որ վերջին օղակը ընդհանրապես կփակի կոռուպցիայի տեսանկյունից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ