«Պետք է բովանդակություն լինի անդրադառնալու։ Երբ վերացական հարց եք տալիս կառավարության ու քաղաքապետարանի խզման մասին, եկեք հասկանանք՝ ո՞ր կետում, ո՞ր ծրագրում է խզումը, ի՞նչը չեն ֆինանսավորել, ի՞նչը չեն աջակցել, որտե՞ղ է քաղաքապետարանը դեմ գնացել կառավարությանը, կոնկրետ կետը գոնե ֆիքսենք։ Վստահ եմ, որ խզում չկա»,-հիշեցմանը՝ խոսակցություններ կան, որ քաղաքապետարանի և կառավարության միջև կրկին կարծես թե խզում կա, և որ աշնանը ցանկանում են իմպիչմենտի գործընթաց սկսել ու իրեն հեռացնել, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետը վստահեցրեց՝ բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել են, միասին իրականացնելու են․ «Քաղաքում իրականացվող շատ ծրագրեր կառավարության կողմից էլ աջակցություն են ստանում»։
Իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու հետ կապված արդյոք անհանգստացա՞ծ է Տիգրան Ավինյանը, նա այսպես պատասխանեց․ «Ես առհասարակ իշխանություն ունենալ-չունենալու տեսանկյունից երբևէ չեմ անհանգստանում, նախկինում էլ չեմ անհանգստացել, որովհետև իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է այն մարդկանց նկատմամբ, որոնք տվել են քեզ այդ իշխանությունը։ Բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայնը ստացել է մեր ուժը, հետևաբար ենթադրվում էր, որ մեր ուժից պետք է քաղաքապետ ընտրվի։ Ես իշխանություն ունենալ-չունենալու հետ կապված որևէ վայրկյան չեմ անհանգստանում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ