Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ International Foundation for Electoral Systems.խմբ.) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:
Քննարկվել են ընտրական գործընթացների բարեփոխումների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության, կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած կառույցների կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու համատեղ աշխատանքն ընտրական համակարգի զարգացման և ժողովրդավարության խթանման ուղղությամբ։
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ