«Պաշտոնից զրկվելուց հետո միշտ պաշտոնյաներին թվում է, որ իրենք արդարության առաջամարտիկ էին, իսկ մնացածը՝ վատը»,-լրագրողների հիշեցմանը՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ԱՆԻՖ-ում չարաշահումներ են թույլ տվել նաև խորհրդի անդամները և հիշեցմանը՝ այդ ժամանակ Տիգրան Ավինյանն էր խորհրդի նախագահը, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա շարունակեց․ «Չեմ ուզում նույնիսկ մտնել այդ բանավեճի մեջ։ Եղել եմ խորհրդի նախագահը, վարձատրություն չեմ ստացել։ 2019-ին ԱՆԻՖ-ը տարածաշրջանում այն միակ կազմակերպությունն էր, որ «Մազդար» ընկերությանն էր բերել։ Առաջինը ՀՀ-ն էր նախաձեռնել 200 ՄգՎտ հզորությամբ արևային կայանների աշխատանքները, որից հետո մեր հարևան երկրները ընդօրինակեցին։ Ժամանակը շատ բան իր տեղը կդնի, չարաշահում եղավ, թե՝ ոչ, ով էր ճիշտ, ով սխալ։ Իրականում նմանատիպ ծրագրերի արժեքը չգնահատել, չհասկանալ և մտնել մոտավորապես շատ կենցաղային դաշտ ու նման քննադատություն ծավալել առանց խորանալու, հասկանալու այդ ծրագրերի հեռանկարները, անընդունելի է։ Յուրաքանչյուր նման ծրագիր իր հետևից տասնյակ նման ծրագրեր է բերում։ ԱՆԻՖ-ի խնդիրը եղել է նմանատիպ ծրագրեր իրականացնելը, և իրենք իրենց խնդիրը ընդհանուր առմամբ ճիշտ են կատարել»։
Վահան Քերոբյանը հայտարարել էր, թե Տիգրան Ավինյանի հեռանալուց հետո են իրենց միայն ներկայացրել հաշվետվություններ: Տիգրան Ավինյանը հակադարձեց․ «Սուտ է այն պնդումը, որ ինձնից հաշվետվություն են պահանջել, ես չեմ տվել և միայն իմ հեռանալուց հետո է հաշվետվություն տրվել։ Դա չի համապատասխանում իրականությանը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ