…ՅԱ/ՂԱՒԹՍ ԻՇԵՍ/ՋԻՔ ՅՍ ՔՍ Ի ՏՐ:
Սրբատաշ երեսպատի քարերին, մեկ շարք ցած, նախորդ վիմագրի տակ, երկու տողով փորագրված է.
…Ու Ս(Ր)ԲՈՅ ԵԿ/(Ե)ՂԵՑԻՍ ՅԱՂ(ՈՒ)ԹՍ ԻՇԷՋԻՔ:
Բացի այս երկու վիմագրերից, որոնց հնագրական առանձնահատկությունները թույլ են տալիս դրանք համարել եկեղեցուն ժամանակակից վիմագրություններ, եկեղեցու պահպանված որմերի վրա նկատվում են նաև մի շարք այլ նշանագրեր: Դրանք հիմնականում 2 տիպի են` հայերեն տառաձևերով և պատկերներով:
1986թ. դրությամբ Վանքասարի եկեղեցում «վերականգնողական» աշխատանքների ժամանակ արդեն տեղում չէր Խաչիկ վարդապետի նկարագրած` 1263թ. արձանագիր խաչքարը, բայց եկեղեցու բակում շինարարական մնացորդների մեջ Սամվել Կարապետյանն ու Ա. Ղազարյանը նկատել են գեղաքանդակ ու անարձանագիր մեկ այլ խաչքար, որը հետագայում թուրքերը տարել են Ակնա, իսկ Ակնայից պահպանության նկատառումներով տեղափոխվել է Ասկերանի եկեղեցու բակ:
2020թ.-ի նոյեմբերի 20-ից անցել է Ադրբեջանի հսկողության տակ:
Ա. Խաչատրյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: