«Ձեր պնդումը սուտ է»,-հարցին՝ ինչո՞ւ չսատարեցիք Նիկոլ Փաշինյանին, երբ ընդդիմությունը նրա հրաժարականն էր պահանջում Բագրատ սրբազանի գլխավորությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշելով՝ ամենայն հարգանքով բոլոր այն ընդդիմադիր մարդկանց նկատմամբ, որոնք իրենց ուժին չեն սատարում, նա ասաց․ «Իրականում շատ բնական գործընթաց է ժողովրդավարական երկրում, որ յուրաքանչյուր իշխանություն պետք է ունենա ընդդիմություն։ Նաև, եթե մեր ընդդիմադիր ուժերը կարողանային ավելի բովանդակային ու ավելի ուժեղ օրակարգեր առաջադրել, մեզ և մեր երկրի համար դա ավելի օգտակար կլիներ։ Ես վստահաբար գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը, իմ ու վարչապետի գաղափարախոսությունն ինձ համար բացահայտ է՝ ում ենք ծառայում, ինչի համար ենք աշխատում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում, բայց ինձ համար հասկանալի չեն բեմում գտնվող այդ մարդկանց արժեքները։ Վստահ չեմ, որ իրենք ժողովրդավարական արժեքները կիսում են, որ իրենց օրակարգն այս երկրի ժողովրդի շահերից է բխում։
Ես ուղղակի կարող եմ ասել, որ ես վստահ եմ՝ մենք երբևէ այս երկրում ընտրություն չենք կեղծելու, և մի օր վստահաբար ընդդիմությունն արդար ընտրությունների միջոցով հաղթելու է։ Վստահ չեմ, որ այսօր այդ ուժերը կան, որոնք այս արժեքը կիսում են»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային