Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերի մեդալը պակասում է. Մալխաս Ամոյան

Հուլիս 24,2024 16:24

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Մալխաս Ամոյան. երազանքը՝ չեմպիոնություն

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և բազմակի մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Մալխա՛ս, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

-Շատ լավ: Օլիմպիական խաղերին մոտենում եմ ինչպես մնացած մրցաշարերին: Այս պահին ունեմ նույն հույզերն ու ապրումները, ինչ՝ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններից առաջ: Խորհրդակցել եմ թիմակիցներիս հետ: Ասում են՝ պետք է լավ վիճակում մոտենալ մրցումներին՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Թե որքանով եմ պատրաստ և ինչի եմ արժանի, մրցագորգը ցույց կտա:

Ի՞նչ է պետք մեդալային հավաքածուդ լրացնելու և Օլիմպիական խաղերից ևս մեդալակիր դառնալու համար:

-Այո, Օլիմպիական խաղերի մեդալը պակասում է: Բոլոր մարզիկների համար Օլիմպիական խաղերին մասնակցելն ու առավել ևս չեմպիոն դառնալը երազանք է: Իմ նպատակն էլ դա է, որի համար լավ նախապատրաստություն եմ անցել, մի շարք հավաքներ ենք ունեցել ու քրտնաջան աշխատել սխալների ուղղությամբ: Մնացածը գորգը ցույց կտա:

Ծանոթ եք Ձեր քաշային կարգում հանդես եկող մյուս ըմբիշներին: Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում:

-Իմ՝ 77 կգ քաշային կարգում, ընդհանուր առմամբ, 16 ըմբիշ ենք լինելու: Բոլորին ինձ մրցակից եմ համարում՝ առանց որևէ մեկին թերագնահատելու կամ գերագնահատելու:

Փարիզ-2024-ն ինչո՞վ կառանձնանա Ձեզ համար՝ բացի այն, որ կլինի Ձեր առաջին Օլիմպիական խաղերը:

-Հուսով եմ՝ միայն դրական առումով: Մրցումներից հետո կկարողանամ պատասխանել: Ցանկանում եմ ըստ արժանվույն հանդես գալ Օլիմպիական խաղերում և բարձր պահել իմ երկրի պատիվը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031