Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տաջիկստանի ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Ռախիմզոդա Խամրոն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովը:
Բացման խոսքով հանդես է եկել Տաջիկստանի Հանրապետության ՆԳ նախարարը։
Միջոցառման նպատակը ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքների ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև իրավախախտումների և հանցագործությունների համատեղ բացահայտումն ու կանխումն էր:
Կարդացեք նաև
Նմանատիպ միջոցառումները լուրջ խթան են ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի մարմինների համագործակցության բարելավման և հանցագործությունների համատեղ բացահայտման և կանխարգելման ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն