Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ վետերանների առաջնությունում խաղացված յոթերորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի երբեմնի անդամ Վլադիմիր Հակոբյանը միավորը բաժանեց մեր մեկ այլ հայրենակցի՝ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանի հետ եւ 5,5 միավորով վստահորեն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Առաջնության ավարտից երկու տուր առաջ Վլադիմիր Հակոբյանը 1,5 միավոր գերազանցում է իր մոտակա մրցակիցներին եւ առաջնության միակ մասնակիցն է, որը պարտություն չի կրել։
Խաչիյանը վաստակել է 3,5 միավոր եւ տեղ է զբաղեցնում 6-րդ հորիզոնականում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ