Եվրամիության կողմից Գյումրիին խոստացված 5 էլեկտրաավտոբուսները, որոնք աշխատելու են առանց դիզվառելիքի, նպաստելու են շրջակա միջավայրի պահպանությանը, արդեն հասել են Գյումրի։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը՝ տեղադրելով էլեկտրական ավտոբուսից լուսանկար։
Նա գրել է՝ «կանաչ քաղաք, կանաչ ավտոբուս»՝ շնորհակալություն հայտնելով ներդրման համար։
Հիշեցնենք, որ հինգ էլեկտրաավտոբուսները ձեռքբերվել են «Եվրամիությունը՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով։ Դրանք փորձարկվելու են Գյումրիում,Վանաձորում և Լեհաստանի Պիլա քաղաքներում։
Կարդացեք նաև
Եվրամիության ծրագրի նախնական արժեքը մոտ 450 հազար եվրո է։ 5 ավտոբուսների գործարկման հետ միաժամանակ կներդրվի միասնական տոմսային քարտային համակարգ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ