Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտը կթանկանա՞․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Հուլիս 24,2024 15:26

«Քանի որ համակարգն ամբողջությամբ նոր տրամաբանություն ունի և այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, միգուցե ավելի էժան լինի նրանց համար, բայց այն մարդկանց համար, որոնք ավելի նվազ են օգտվում տրանսպորտից, գուցե նրանց համար ավելի թանկ լինի»,- լրագրողների հարցին՝ հանրային տրանսպորտի՝ վճարային էլեկտրոնային տարբերակին անցման դեպքում տրանսպորտը կթանկանա՞, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պարզաբանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Նա նշեց, որ նոր համակարգին անցումը տեղի է ունենալու հունվարի 1-ից․ «Այս շրջանում մենք գտնվում ենք տոմսային համակարգի ներդրման փորձնական շրջանում։ Խնդիրներն ենք վերհանում, լուծում՝ մինչև ամբողջական լուծենք այդ խնդիրները և ներդնենք համակարգը։ Ունենալու ենք նաև հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու, բանկային քարտի միջոցով ուղիղ տոմս գնելու կամ դրա փոխարեն վճարում անելու։ Ուզում ենք, որ ամբողջական համակարգը պատրաստ լինի, որ վստահ լինենք, որ աշխատում է, բոլոր խնդիրները լուծված են, այնուհետև հունվարի 1-ից ներդնենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031