Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցեր

Հուլիս 24,2024 15:34

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը համառոտ անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին, առանձին ուղղություններով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը տարաժամկետ վճարելու հնարավորության, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության ճկունության ապահովման համար անհրաժեշտ և ձևավորված գործարար պրակտիկային համապատասխան կարգավորումների ներդրմանն առնչվող հարցեր:

Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող խնդիրների քարտեզագրման և հասցեագրման գործող մեխանիզմների լավարկման անհրաժեշտությանը՝ նախանշելով այս ուղղությամբ առաջիկա անելիքները:

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031