Բազմիցս նշել ենք` ԵՄ-ն կորցրել է խաղաղ ներուժը. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին 10 մլն եվրո ռազմական օգնություն հատկացնելուն:
«Ամեն ինչ արվում է հետխորհրդային տարածքը ռազմական դիմակայության գոտու վերածելու համար», – նշել է նա։
«ՀՀ ԶՈւ-ին 10 մլն եվրո ուղարկելու ԵՄ ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներն են՝ տարածել իր ապակառուցողական ազդեցությունը նաև Անդրկովկասում։ Դե, ինչպես կարող է գոյատևել հավաքական Արևմուտքը, երբ քարտեզի վրա մեկ թեժ տարածաշրջան ավելի քիչ լինի։ Եվ Խաղաղության եվրոպական հիմնադրամը դա խաղաղության մասին չէ, դա պատերազմի մասին է:
Կարդացեք նաև
Չկա ոչ մի փաստ, երբ նման եվրոպական օգնությունն ուղղվի խաղաղության օրակարգ, փոխարենը կան բազմաթիվ դեպքեր, երբ այդ գումարն օգտագործվել է հակամարտություններ հրահրելու համար», – հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: