Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները. «Փաստինֆո»

Հուլիս 24,2024 14:46

«Փաստինֆո». Գույքից հրաժարվելու մասին կիրանցեցիներին բաժանված դիմումների ձեւերը հաստատվել են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ միաժամանակ արձանագրելով, որ գերակա շահ ճանաչելու որոշում չի կայացվել։

«Փաստինֆոն» հուլիսի 1-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել՝ Կիրանցում տեղի ունեցող գործընթացների շուրջ մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Հարցմանը՝ օրենքով նախատեսված նախատեսված 5-օրյա ժամկետում պատասխան չտրամադրելով՝ նշելով, որ անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։ Օրենքով դա նախատեսված է լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու համար, եւ 25 օր անց ուղարկված գրությամբ հայտնել են, թե մեր կողմից բարձրացված հարցերը հիմնականում կանոնակարգվում են կառավարության գաղտնի որոշմամբ։ Ավելին՝ պարզվում է գաղտնիք է նաեւ, թե կառավարության այդ գաղտնի որոշումը երբ է կայացվել։

Այսպես՝ առաջին հարցով ՀՀ կառավարությունից ակնկալում էինք տեղեկանալ, թե Կիրանց բնակավայրից որքան հողատարածք է գերակա շահ ճանաչվել, երբ։ Գերակա շահ ճանաչված հատվածից որքանն է հանդիսանում համայնքային սեփականություն, որքանը՝ մասնավոր սեփականություն։ Ի պատասխան՝ կառավարությունից շեշտել են՝ «Կիրանց բնակավայրում գերակա շահ ճանաչելու գործընթաց չի կազմակերպվել»։

Մեկ այլ հարցով խնդրել էին հայտնել, թե Կիրանցի բնակիչներին սեփականության դիմաց առաջարկվող փոխհատուցումը ինչ ակտով է կանոնակարգվում։ Կան մշակված չափորոշիչներ, որոնց հիմա որոշվելու են սահմանազատման արդյունքում մասնավոր սեփականությունից զրկված քաղաքացիներին տրամադրվող փոխհատուցման չափը, պայմանները։ Եթե այո, ապա երբ է հաստատվել եւ ում կողմից։

«Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- կարճ հայտնել են կառավարությունից՝ ավելացնելով, որ գաղտնի է նաեւ այն, թե քանի անձի է տրամադրվելու փոխհատուցում։
Մասնավորապես՝ մեր այն հարցին, թե քանի՞ անձի պետք է փոխհատուցում տրամադրվի։ Կիրանցի բնակիչներին բաժանված դիմումի ձեւանմուշները, որոնցով պարտավորվում են փոխհատուցում ստանալու դեպքում գույքային պահանջ չներկայացնել ՀՀ կառավարությանը, երբ է հաստատվել եւ ում կողմից։

«Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- նշված է գրավոր պատասխանում։

Ավելին՝ կառավարությունում գոյություն չունի նաեւ հաշվարկ, թե Կիրանցում սահմանազատման արդյունքում նոր ենթակառուցվածքների կառուցման համար որքան գումար է ծախսվելու։

«Ներկայում իրականացվում է ճանապարհային նոր ենթակառուցվածքների կառուցման համար անհրաժեշտ գումարների հստակեցման գործընթաց՝ անհրաժեշտ գումարները հատկացնելու վերաբերյալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031