Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը պատմել է, որ բիզնեսում դժվարություններից հետո որոշել է դիմել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին՝ հին բարեկամությունից ելնելով։
«Ինչո՞ւ դիմեցիք Կադիրովին օգնության համար և ինչո՞ւ որոշեցիք հրապարակել այս պատմությունը նրա միջոցով», – հարցրել են Բակալչուկին РБК-ի հետ հարցազրույցի ընթացքում: «Մենք ընկերներ էինք և շփվում էինք: Հուսով եմ՝ կօգնի»,- պատասխանել է գործարարը։
Հանդիպումից հետո Կադիրովը Wildberries-ի և արտաքին գովազդի օպերատոր Russ Outdoor-ի միաձուլումն անվանել է «ռեյդերային զավթում» և Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովին խնդրել է ուսումնասիրել միաձուլմանն առնչվող իրավիճակը։
Ռամզան Կադիրովը դրանում մեղավոր է համարում Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրներին, ինչպես նաև «մի քանի հայտնի կովկասցիների»։
Կարդացեք նաև
Wildberries էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիր, 7 երեխաների մայր Տատյանա Բակալչուկը հերքել է ընկերությանը տիրանալու մասին տեղեկությունը և հայտարարել ամուսնուց բաժանվելու մասին։
Տատյանա Բակալչուկը, որը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ գործարար կինը (ըստ Forbes-ի) հայտնել է, որ Wildberries-ի և Russ Outdoor-ի միաձուլումը ռեյդերային զավթում չէ:
«Սա ամուսնալուծություն է: Ի սկզբանե ամեն ինչ համաձայնեցված էր Վլադիսլավի հետ, նա անձամբ էր ներկա միավորված ընկերության նոր կառուցվածքի պրեզենտացիային: Ահա և ապացույցը»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում՝ կցելով Վլադիսլավ Բակալչուկի և Ռոբերտ Միրզոյանի հետ իր լուսանկարը։