Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հուլիս 24,2024 11:16

Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:

Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին:

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է`

1) չնախատեսված տեղերում վառել խարույկ,
2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
4) այրել չոր խոտ կամ խոզան,
5) արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:

Հարգելի՛ քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն՝ օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:

Պետք է համոզվել, որ կրակը մարվել է, և կրկին բորբոքման սպառնալիք չկա:

Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին՝ գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է:

Որպես հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքը սահմանում է՝
հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրհիսնապատիկի (150 000 դրամ) չափով տուգանք:

Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող հողերում այրելը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 000 դրամ) երեքհարույրապատիկի (300 000 դրամ) չափով։

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք 911։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031