Մինչ ՀՀ իշխանությունը մտածում է՝ Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրավերն ընդունել, թե ոչ, Ալիեւը նոր պահանջներ է թելադրում Երեւանին:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը վստահ է, որ ընդունելով Բաքվի հրավերը՝ Երեւանը կլեգիտիմացնի ադրբեջանական շոուն։ «Եթե ՀՀ իշխանությունը պատրաստ լիներ ցանկացած գնով ստանձնել ՀՀ շահերի պաշտպանությունը, գուցե հարկ լիներ դիտարկել Բաքու մեկնելու հնարավորությունը, բայց այս պարագայում գնալը կարող է լեգիտիմացնել այս ամբողջ ադրբեջանական շոուն, մանավանդ որ հավանականությունը, թե հայկական պատվիրակությունը կբարձրաձայնի հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրները, գրեթե զրոյական է, ուստի գնալը կնպաստի այդ շոուի կայացմանը»,- «Հրապարակ»-ին ասում է Գեւորգ Ղուկասյանը։
Փաշինյանի կառավարությունը չի բացառում Բաքու մեկնելու հնարավորությունը։ Երեկ կառավարությունից «Հրապարակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին․ «Ձեր կողմից նշված հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա արձակուրդից հետո՝ օգոստոսին կայանալիք ասուլիսում»։ Սա նշանակում է, որ հավանական է Հայաստանի մասնակցութունն Ալիեւի համար այդքան կարեւոր համաժողովին, որը դառնալու է 44-օրյա պատերազմի՝ Հայաստանի ու Արցախի համար աղետալի հետեւանքների ու Արցախում էթնիկ զտման լեգիտիմացման յուրատեսակ հարթակ։
«Ալիեւի պահանջները նոր չեն, նոր են դրանց հնչեցման նախապայմանային բնույթը եւ հնչեցման մակարդակը։ Վտանգավորը սա է»,- ասում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն։ Ինչ վերաբերում է հիմնարար փաստաթղթից առաջ սկզբունքները համաձայնեցնելու վերաբերյալ ադրբեջանական առաջարկին, որը կարող է նույն՝ COP-29-ի ժամանակ Բաքվում ստորագրվել, նման փաստաթղթի ստորագրումը լուրջ վտանգ կարող է լինել հայկական շահերի տեսանկյունից, քանի որ հայտնի չէ, թե ինչ բնույթ է ունենալու ստորագրվող փաստաթուղթը։
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: