«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական բյուջեի փաստացի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջերի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,063,095 մլն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել էր.
«Թե՛ կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, եւ ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել: Առաջին ընդգծումը հետեւյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով», -ասել էր Փաշինյանը։
Հարկ է նշել, որ Փաշինյանը դեֆիցիտի մասին որեւէ բան չէր ընդգծել, սակայն պետք է նկատել, որ, եթե ըստ Փաշինյանի՝ բյուջեն ավելանում է, ապա կարիք կա հիշեցնելու, որ արտաքին պարտքը եւս սրընթաց բազմապատկվում է։ Ասվածն ապացուցենք նրանով, որ հունիսի 30-ին ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից՝ 236 միլիոն եվրոյի չափով։
Կարդացեք նաև
Ստացվում է, որ բյուջեի պակասուրդը կոծկելու, վարկերով ծայրը ծայրին հասցնելու միջոցով՝ իշխանությունը փորձում է «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։