Սփյուռքի հարցում այսօր մենք ոչ միայն չունենք հստակ, միասնական ռազմավարություն, այլեւ՝ անգամ միավորվելու մտադրություն չունենք:
Սա դաժան ճշմարտություն է եւ մեր թիվ մեկ խնդիրը համազգային եւ առնվազն վերջին երկու դարերի ընթացքում ամբողջական, կենտրոնական միացյալ ճշմարտության բացակայությունն է: Իհարկե, մենք ունենք ճշմարտությունների «հավաքածու», բայց դրանք ցրված են։ Մեր քաղաքական գործիչները պարզապես ստում են: Լսեք ցանկացած հարցազրույց, դրանում կհամոզվեք, որ նրանց պատճառաբանությունների, փաստարկների եւ տրամաբանության մեծ մասը իսկապես ճիշտ է, ոչ թե սուտ, բայց՝ մասնակի, պակաս, ոչ ամբողջական:
Իսկ մասնակի ամբողջական ճշմարտությունը մեր թիվ մեկ թշնամին է: Մենք բոլորս ուզում ենք նշել եւ ճանաչել չմիավորված ապակենտրոնացված, ոչ ներդաշնակ եւ նույնիսկ իրար հակասող ճշմարտությունների միայն այն մասերը, որոնք ծառայում են մեր շահերին: Եվ երբ ինչ-որ մեկն ուզում է նշել իր սեփականը, հեռանկարը՝ իր տարբերակը՝ իր սեփական «իշխանության» (որովհետեւ վաղուց թագավորություն չենք, այլ մանր-մունր թագավորություն), փորձում ենք խուլ ձեւանալ: Այ դրա համար էլ, ցավոք, ձախողված եւ պարտված ազգ եւ հանրապետություն ենք:
Բացառապես մասնակի ճշմարտության ընդունումն ի հայտ է բերել մեր ամենասարսափելի կեղծիքն ու հիվանդությունը՝ մեր մեծ սուտը եւ խաբեությունը, կեղծավորությունը, բաժանումն ու պառակտումը:
Կարդացեք նաև
Վերջերս ականատես եղա ճշմարտության մասին նորածին մտքի, որն, այնուամենայնիվ, ճշմարտություն է, բայց այն, ինչ այս մասնակի ճշմարտությունը պահում էր ի արմատներում, հեռանկար է՝ հույս, որովհետեւ այս տեսակի ճշմարտությունը կարող է վերածվել դրական թարմ մտքի, պայմանով, որ այն նպատակ կունենա միանալ կենտրոնական ճշմարտությանը:
Ո՞ւմ է պատկանում մեր քաղաքական սպեկտրի կենտրոնական ճշմարտությունը: Ոչ մի կողմի:
Մեր պետականությունն ու պետական հիմնարկները կաթվածահար են ու անգործունակ: Դուք ուզո՞ւմ եք իմանալ հիվանդության արմատը՝ մասնակի ճշմարտությունները: Մեր օրենսդիր մարմնի ներսում՝ ԱԺ անդամները կիսատ-պռատ ճշմարտություններ են փոխանակում, շրջանառում, լրատվամիջոցները «սուբյեկտիվ» ենթակա են եւ նույնն են անում։ Ցուցակը կարող է անվերջ շարունակվել:
Հավանաբար, պետք է մի հոդված նոր «դասակարգի» մասին, տարօրինակ մարդկանց, արտասովոր, անկայուն, պատեհապաշտ, կեղծավորի, որն, այո, մեր պիտակն ու ապրանքանիշն է՝ հակասականի, անհավասարակշռի, որովհետեւ մենք համարձակվում ենք համառ լինել եւ տարբեր:
Հանդգնում ենք, ովքեր մարտահրավեր են նետում դեմագոգ ավանդական դասական աշխարհի հաստ պատերին եւ փորձում դատել ու քննադատել այն ամենը, ինչ իրենք սխալ են տեսնում, անկախ նրանից, թե գլոբալ ռազմավարական մակարդակում նույն քաղաքական կողմնորոշման վրա են, թե՝ ոչ:
Օրեր առաջ լսեցի սփյուռքի մի քաղաքական գործչի, ով փորձեց մեղմ, ամաչկոտ որոշակի տաբուներ թափահարել, ասաց մասնակի ճշմարտություն, քննադատեց հանրապետության էլիտար իշխող դասի բարձր մակարդակի քաղաքական գործչին, չնայած այն քաղաքական կուսակցությանը, որը նա ներկայացնում է «Պետականամետ եւ կառուցողական ընդդիմության» քողարկմամբ իր աջակցությունը Հայաստանի ներկայիս իշխանություններին վերածել է դոգմայի եւ պաշտամունքի:
Ես չկարողացա կլանել պետականամետ ու ընդդիմադիր հատվածը, իսկ կառուցողականը կորցրեց իր գոյատեւումը մյուս երկու անհայտ կորածների հետ, բայց դա այս հոդվածի հիմնական թեման չէ…
Քաղաքական գործիչը դժգոհում է, որ Զարեհ Սինանյանը չի հրավիրում իր քաղաքական կուսակցությանը որոշակի հանդիպումների: Եվ նա փորձեց ամրապնդնել այս անարդարությունը վերացնելու իր որոնումները փաստարկներով՝ թե սփյուռքի հայ քաղաքական կուսակցությունների փորձը կարող է ծառայել եւ նպաստել հանրապետությանը:
Եվ սա այն կետն է, որտեղ մենք համաձայն ենք, սակայն մոտիվացիաները հեռու են միմյանցից:
Կարծես նա 24 ժամ առաջ էր ինձանից եւ հանձնեց այն հայտը, որը ես պատրաստվում էի՝ ձեռնարկեց առաջին նախաձեռնությունը, կոչն ու քարոզարշավը, որը ես պետք է սկսեմ, որն է ազգի պաշտպանության միասնական հավաքական բանակը:
Ինչ վերաբերում է գաղափարին եւ սկզբունքին, եւ չնայած այն հանգամանքին, որ էթիկական համաձայնությունը եւ իրական տեսլականը հազվադեպ են նույնը, այս դեպքում դրանք բոլորովին կապ չունեն։ Պարոնը կարծես անտեսում է իր ներկայացրած ճշմարտության մյուս կողմերը եւ չնայած այն հանգամանքին, որ նրա գաղափարը ճշմարիտ է, այն պակաս ճշմարտություն է, ոչ ամբողջական լինելու պատճառով թերի:
Այն, ինչ նա պահանջում է հասնել, հաջողության դեպքում, չի հանգեցնի որեւէ լուրջ առաջընթացի, այն դեռ մնում է նույն արհեստական մակերեսային ծանծաղ մակարդակի վրա եւ ոչ մի կերպ չի նպաստի լուրջ առաջ մղելուն դեպի շատ ավելի վճռական մակարդակ:
Հանրապետության ներսում 10 միլիոնների միավորման բարձր մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է շատ ավելի կտրուկ փոփոխություններ, որոնք կհուշեմ առաջիկա հոդվածներում, բայց հիմա խոսքը միայն կապերի հաստատման մասին է: Այդ կապերն են, որոնք պետք է հիմք հանդիսանան նման միավորման համար, հնարավոր չէ ձեռք բերել արհեստական բանահյուսական (folkloric) ցանցառ կապեր կազմակերպելով՝ բյուրոկրատիայի եւ դասական մեթոդների միջոցով:
Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Սինանյանն այն վիճահարույց աշխատակիցն է, ով մշտապես հակասություններ է ունեցել բոլոր ավանդական, քաղաքական կուսակցությունների հետ, ովքեր իրենց ուսերին կրում են հայապահպանման սուրբ առաքելությունը հայկական սփյուռքում, եւ նրանցից շատերը տարբեր տարիների ընթացքում իր նշանակման վերաբերյալ հայտարարություններ են տարածել՝ որակելով նրա նշանակումը սխալ: Բայց, այնուամենայնիվ, «պրագմատիզմը» եւ բյուրոկրատական դասական մոտեցումները համարվում էին «իրատեսական»՝ փորձել համագործակցել պարոն Սինանյանի հետ, ով կարծես ղեկավարում է այս առաքելությունը ոչ թե որպես չեզոք աշխատող, ով «բոլորին հավասարապես է վերաբերվում» (ես հիշեցնում եմ մի այսպիսի կոնկրետ հայտարարություն, որը պնդում էր-Պ.Մ.), որ կողմնակալ է եւ չեզոք չի լինելու:
Հիմա կարիք եմ զգում հիշեցնելու, որ հայկական սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բնական ամուր հարաբերությունները, որոշիչ գործոնը բյուրոկրատիան չէ:
Սփյուռքի ազգային ուժերի հետ ամուր կապերի հաստատումը չի կարող հաստատել բյուրոկրատիայի եւ արհեստական միջոցների կիրառմամբ, այն առաջանալու է Հայաստանի ներսի ազգային գծի եւ Սփյուռքի հետ փոխադարձ ողջույնի արդյունքով՝ հոգեւոր- ազգային կապի ամրապնդման: Սա միայն կարող է իրագործվել ոգեղեն հոգեկան, ազգային-բարոյական հայրենասիրական կապերով՝ բնական ու հարատեւ, այլ ոչ թե ինքնաշեն եւ ժամանակավոր:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2024