Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում։Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի և Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ըստ այդ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։ Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Lexus» մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Ս․ Ֆեռովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: