Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 19-ին Aaravot.am կայքում տեղադրված «Կտամ, չանդ կդզվի» 3-րդ համարի երթուղային ավտոբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսագրության հիման վրա Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, հարցաքննել ջրի տարայով ուղևորին հարվածած ավտոբուսի վարորդին:
Հիշեցնենք, որ վարորդը հարձակվել էր ուղեւորի վրա, քաշել նրա հագուստից և դուրս հանել երթուղային ավտոբուսից: Հիշեցնենք նաեւ, որ միջադեպից հետո Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրեց, որ վարորդը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Մեր տեղեկություններով, Ոստիկանությունը նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե, սակայն կոմիտեում քրեական վարույթ չեն նախաձեռնել տուժողի կողմից հաղորդում չներկայացնելու հիմքով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ