ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ենթադրյալ` «մահվան» մասին լուրերից հետո ԱՄՆ նախագահն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջև: Տեսանյութը տարածել են միջազգային լրատվականները:
Լրագրողները ֆիքսել են Դելավեր նահանգը լքող ԱՄՆ նախագահին:
Երեկ լուրեր էին տարածվել, թե իբր 81-ամյա նախագահ Բայդենը մահացել է։ Սպիտակ տունը հերքել էր լուրը, սակայն սենատորները ապացույցներ էին պահանջել։