Լրահոս
Օրվա լրահոսը

FlyOne ավիաընկերությունում բացատրել են, թե ինչու ուղևորների մի մասին թույլ չեն տվել Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռ նստել. «Սպուտնիկ Արմենիա»

Հուլիս 23,2024 20:33

FlyOne ավիաընկերությունում բացատրել են, թե ինչու ուղևորների մի մասին թույլ չեն տվել Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռ նստել:

Ինչպես «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեց տնօրեն Արամ Անանյանը, խնդիրը գործառնական-տեխնիկական բնույթ է կրում։ Ինքնաթիռը, որն իրականացնում էր թռիչքը, տարողունակությամբ ավելի փոքր էր, քան այն ինքնաթիռը, որով ի սկզբանե նախատեսված էր թռիչքը:

Տեխնիկական անսարքությունների պատճառով ինքնաթիռը փոխարինելուց և ավելի փոքր ինքնաթիռ ընտրելուց հետո ուղևորների տեղերը բաշխվել են էլեկտրոնային համակարգով: Այլ կերպ ասած, համակարգիչը ինքն է «ընտրել», թե ում «տեղավորել»։ Արդյունքում նրանք, ում համակարգը «չի ընտրել», չեն թռել։

Անանյանը վստահեցրեց, որ ուղևորների հետ այժմ աշխատանքներ են տարվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Նրանց առաջարկվել են տարբերակներ, այդ թվում՝ չվերթներ վաղվա և հուլիսի 26-ի համար։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031