Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով՝ սկեսուրին պատկանող ընկերությանը շինթույլտվություններ տալու համար

Հուլիս 23,2024 20:02

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանին շահերի բախմանն առնչվող գործողություներ կատարելու համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Գասպարյանը, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում կայացրել է որոշումներ՝ օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու մոր բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հողամասի գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ և անշարժ գույքը բաժանելու և բաժանված գույքային միավորները հասցեավորելու վերաբերյալ: Միաժամանակ, ընդունել է թվով 20 որոշումներ՝ «Նարե պյուս» ՍՊԸ-ի- տնօրեն Ռուզաննա Ասատրյանին շինարարության թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ, ով հանդիսանում է իր ամուսնու մայրը:

Հանձնաժողովը արձանագրում է հետևյալը․

Որոշումների ընդունման արդյունքում նշված որոշումների ընդունման պահին Դիանա Մնացականի Գասպարյանին հայտնի է եղել նշված վարչական ակտերի հասցեատիրոջ’ «Նարե պլյուս» ՍՊԸ-ի, և վերջինիս միակ բաժնեմասնակից և տնօրեն Ռուզաննա Ասատրյանի՝ իր հետ փոխկապակցվածության հանգամանքը: Վկայակոչված հանգամանքով պայմանավորված՝ վարույթի մասնակիցը պարտավոր էր իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա իր մասնավոր շահի ազդեցության չեզոքացում ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց, տվյալ պարագայում վերոնշյալ որոշումների ընդունումից, և Օրենքով սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացնել հանձնաժողով:

Մինչդեռ, վարույթի մասնակիցն օրենքով սահմանված ժամկետում ոչ միայն Հանձնաժողով չի ներկայացրել նշված հայտարարությունը, այլն, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում, կատարել է գործողություն՝ ընդունելով որոշումներ իր հետ փոխկապակցված անձի և վերջինիս բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպության օգտին՝ այդ կերպ հայտնվելով Օրենքի իմաստով շահերի բախման իրավիճակում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031