Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիրանց գյուղի 7 բնակիչ, այս պահի դրությամբ, հրաժարվել է փոխհատուցումից. «Փաստինֆո»

Հուլիս 23,2024 19:20

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներից, այս պահի դրությամբ, 7 հոգի դեռևս չի դիմել՝ ապօրինի սահմանազատման հետեւանքով կորցրած գույքի դիմաց փոխհատուցում ստանալու համար։ Նրանք մտածում են դատարան դիմելու մասին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ այդ բնակիչներն ունեին խոտհարքեր, արոտավայրեր՝ ՀՀ գործող իշխանության կողմից Ադրբեջանին հանձնված տարածքներում։

Տվյալ 7 բնակիչները նպատակ ունեն միջազգային դատական ատյաններում պայքարել իրենց սեփականության իրավունքի համար, ուստիեւ լավ իրավապաշտպան են փնտրում, որը կհամաձայնի ներպետական դատական ատյաններում գործընթացն սկսել ու գնալ մինչեւ վերջ, այդ թվում՝ ՄԻԵԴ։

Ադրբեջանի հետ սահմանային դարձած հատվածում կառուցված պատի դիմաց գտնվող համայնքային շենքը քանդել են, այն չափազանց մոտ սահմանին, իսկ շենքի բնակիչները փոխհատուցումից չեն հրաժարվել։

Փոխհատուցում ստացել է նաև տիկին Խանումը, որն այդ գումարով Իջևան քաղաքում բնակարան է ձեռք բերել ու տեղափոխվել է Իջևան։ Կարեն Ղազարյանն ասաց, որ նրա վագոն տնակը կա, այն տեղափոխել են համայնքային տարածք, սակայն միայն տնակը չէր հարցը, այլ դրան կից այգին, որն այլեւս նրանը չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031