«Սպուտնիկ Արմենիա». «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների կողմից ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքեր են գրանցվել. ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը դիմել է դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Խորհուրդը հայտնում է, որ հուլիսի 6-ին ռուս օպերային երգչուհի Սվետլանա Կասիանն իր անչափահաս դստեր հետ վերադառնում էր Գերմանիայից Երևանով և, չնայած նախօրոք օդանավակայան ժամանելուն, նրանց ստուգումն արել են հավելյալ վճարի դիմաց։ Իսկ ինքնաթիռում մնացել են կանգնած, նստելու տեղ չի եղել։
Բացի այդ, նշվում է, որ հունիսի 3-ին Հռոմ-Երևան-Մոսկվա երթուղիով թռչող մի խումբ ռուսաստանցիներ, Հռոմից չվերթի ուշացման պատճառով, չեն նստել Մոսկվա մեկնող ինքնաթիռ։ Սակայն նրանց խնդիրը լուծելու փոխարեն, օդանավակայանի աշխատակիցները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: