Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շողա». ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է «Սիհասին» խմբի երգի ռեմիքս տարբերակը հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Հուլիս 23,2024 18:01

 23 հուլիսի 2024թ. – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ուրախ է ներկայացնել «Սիհասին» բնիկ ամերիկյան ռոք խմբի «Շողա» երգի հայերեն ռեմիքս տարբերակը հայ երաժիշտ-կատարողներ Լիլի Ալեքսանյանի (վոկալ), Գոհար Քեշիշօղլյանի (քանոն) և Քրիստինե Հովսեփյանի (կոպալ-դհոլ) կատարմամբ։

«Լինելով Միացյալ Նահանգների բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ՝ մեզ համար ոգեշնչող էր  երաժշտության, պարի, լեզվի և արվեստի միջոցով ձևավորել կապեր ու կամուրջներ՝  ուղղված մշակույթի պահպանությանը ։ Հուսով ենք, որ այս ստեղծագործական համագործակցությունը «շողալու» ևս մեկ հնարավորություն կլինի հայկական հարուստ ոչ նյութական ժառանգության համար», – ասաց Քլեյսոն Բենալին։

«Մեծ բավականություն ստացա «Սիհասին» խմբի հետ աշխատելուց: Ինձ համար առավել կարևոր էր առնչվել մեր հյուրերի մշակույթին ու ներկայացնել մեր մշակույթը: Միասին ունեցանք աշխատանքային հրաշալի գործընթաց», – ասաց ստեղծագործական համագործակցության մասնակից, երաժիշտ Գոհար Քեշիշօղյլանը:

«Շողա» երգի հայերեն ռեմիքս տարբերակը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ձայնագրել է Նարեկ Բարսեղյանը («Բամբիռ»)։ Ամռան սկզբին ԱՄՆ դեսպանության հրավերով «Սիհասին» խումբը համերգային շրջագայությամբ այցելեց Հայաստան։ Առաջարկում ենք անպայման դիտել տեսահոլովակը, որտեղ տեղ են գտել դրվագներ շրջագայության ընթացքից ու հայ շնորհալի երաժիշտների հետ խմբի շփումներից։

«Համերգային շրջագայության ընթացքում բնիկ ամերիկյան և հայկական երաժշտական ավանդույթները հաճախ էին միախառնվում, և մենք բոլորս ուշագրավ պահերի ականատես եղանք։ Տեղի երաժիշտների հետ համատեղ կատարումները, ջեմ սեշընները,  վարպետության դասերն ի ցույց էին դնում երաժշտության կամուրջներ ձևավորելու ներուժը», – նկատում է ԱՄՆ դեսպանության Հանրային կապերի գրասենյակի տնօրեն Ջեն ՄքԷնդրյուն։

«Սիհասինի» համերգային շրջագայության  կազմակերպման հարցում դեսպանությունը  գործակցել է  Ordinary Wonder Society-ի, Armenia Vibes-ի, Meeting Point Studios-ի, «Երևանի գինու օրեր» փառատոնի, Երևանի ու Գյումրու «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի», Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության», «Կարին» ազգագրական պարի խմբի և «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031