«Ապառաժ». Գիշեցի Արարատ Գրիգորյանն իր բազմանդամ ընտանիքով հանգրվանել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում։ Արցախից տեղահանվելուց հետո միանգամից հաստատվել են այստեղ, ապրում են անվճար։
Տունը, որ զբաղեցնում էին Գրիգորյանները, գտնվում էր անմխիթար վիճակում։ Օրեր առաջ տեղացած անձրևի հետքերը դեռ տանն էին։ Տան տանիքից անձրևաջուր էր թափվել ու խոնավության շունչը դեռ պահպանվում էր։
Աղքատիկ իրավիճակ էր, ինչպես բռնատեղահանված արցախցիների մեծամասնության տներում։ Այնուհանդերձ այս ընտանիքում բոլոր ժպտերես ու պինդ էին։
– Բայց եթե հենց այս պահին հնարավորություն լիներ վերադառնալ՝ առանց երկմտելու արդեն մեր գյուղի ճամփան բռնած կլինեի․ միայն թե անվտանգ ու առանց թշնամու լիներ Արցախը,-ասում է Արարատը։
Կարդացեք նաև
Կինը՝ Գայանեն, լրացնում է ամուսնու խոսքը. «Մենք հիմա մտածում ենք միայն մեր երեխաների ապահովության համար։ Այն, ինչ տեսանք Արցախում, թող երբեք ոչ ոք չտեսնի։ Ճիշտ է, ձեռնունայն ենք հեռացել գյուղից, նեղության մեջ ենք այսօր, բայց չենք վհատվում։ Կյանքը կոփել է մեզ, ավելի ենք ուժեղ դարձել։ Միայն կարոտն է, որ կեղեքում է մեր սիրտը։ Կարոտի ու հիշողությունների դեմ պայքարել անզոր ենք։ Մեր մտքում միայն Արցախ վերադառնալու երազանքն է, մեր գյուղում լիաթոք շնչելու և մոմ վառելու տենչը»։
Գրիգորյանները մտադրված են բնակարանային աջակցության ծրագրով տուն ձեռք բերել Լեռնահովիտ գյուղում, զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: