Դեսպան Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկեց «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։
Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։
Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն