Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը ներկայացրել է ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին վերջ դնելու ուղղությամբ մեր երկրում կատարվող աշխատանքները

Հուլիս 23,2024 15:51

Հայաստանի քաղաքականությունն ու ծրագրերը համահունչ են մինչև 2030 թվականը տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակին վերջ դնելու գլոբալ նպատակներին:

Մյունխենում ընթացող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Համաժողովը միավորել է ԱՀԿ անդամ երկրների առողջապահության նախարարներին, ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարությանը:

Նախարարը ներկայացրել է ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին վերջ դնելու ուղղությամբ մեր երկրում կատարվող աշխատանքները` 2022-2030 թվականներին ԱՀԿ տարածաշրջանային գործողությունների ծրագրերին համահունչ.

«Մեր քաղաքականությունն է ապահովել ծառայությունների հավասար հասանելիություն քաղաքացիների համար, ծառայությունները ապակենտրոնացնել` հասցնելով յուրաքանչյուր պացիենտի և մինչև 2030 թվականը հասնել  «95, 95, 95» նպատակին, այն է` դեպքերի հայտնաբերման, բուժման ընդգրկման, արդյունավետության ցուցանիշները հասցնել 95 տոկոսի: Գնալով մենք ավելի շատ մարդկանց ենք ընդգրկում ծրագրերի մեջ, հիվանդությունը հայտնաբերում ենք ավելի վաղ փուլերում և, ընդհանուր առմամբ, շարունակում ուժեղացնել առողջապահական ամբողջ համակարգը` շեշտը դնելով ոչ միայն հիվանդանոցային ծառայությունների, այլև` առողջության առաջնային պահպանման օղակում և համայնքներում մատուցվող ծառայությունների վրա», – նշել է Անահիտ Ավանեսյանը:

Համաժողովի նպատակն է նաև վերահաստատել 2025 և 2030թթ. ծրագրերի նպատակներին հասնելու քաղաքական հանձնառությունը և ամրապնդել ենթատարածաշրջանային համագործակցությունը:

Այցի շրջանակներում նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031