Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի գիշեր մենք կարող ենք հանկարծակի Թուրքիայում լինել մեր գնած F-35-ներով». հույն նախարարի հայտարարությունը

Հուլիս 23,2024 14:16

Ermenihaber. Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ մի գիշեր իրենք կարող են հանկարծակի հարվածել Անկարային F-35-ներով։ Մեկ շաբաթ առաջ Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասը նույնպես հանդես էր եկել Թուրքիային վրդովեցնող նմանատիպ հայտարարություններով, որոնք թիրախավորում էին Կիպրոսի թուրքերին ու թուրքական բանակին։

Թուրքական կողմը դժգոհել էր նախ Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասի՝ թուրքերին որպես օկուպանտ բնութագրող ձևակերպումներից, ապա նաև՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ «մեկ պետությամբ» խնդրի լուծման և Թուրքիայի երաշխիքներից հրաժարվելու մասին հայտարարություններից։

Հունաստանի առողջապահության նախարարն էլ, ելույթ ունենալով Open TV-ի եթերում, հայտարարել է, որ ցանկության դեպքում իրենք կարող են թիրախավորել Անկարան՝ պնդելով, որ Թուրքիան ավիացիայի բնագավառում զրո է։

Ադոնիս Գեորգիադիսը մասնավորապես նշել է․ «Թուրքերի՝ «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր» կարգախոսն ինձ ծիծաղեցնում է։ Փաստորեն, մենք կարող ենք հանկարծ մի գիշեր Թուրքիայում լինել մեր գնած F-35-ներով, կարող ենք մի գիշեր հանկարծ լինել Անկարայում՝ F-35-ներով։ Ես չեմ ասում, որ մենք դա անելու ենք, բայց Էրդողանն ինձ ծիծաղեցնում է նման հայտարարություններով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031