Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեկ տարի առաջ իշխանությունները գերակատարված պլաններով էին հպարտանում, ապա հիմա արդեն ծախսերի վերանայման մասին են խոսում. «Փաստ»

Հուլիս 23,2024 12:19

ՀՀ պետական բյուջեում այս տարվա առաջին կեսին նախատեսվածից 10 տոկոսով ավելի քիչ հարկ է հավաքվել՝ շուրջ 300 միլիոն դոլար պակաս։ Ու եթե մեկ տարի առաջ իշխանություններն անընդհատ գերակատարված պլաններով էին հպարտանում, Փաշինյանն էլ անընդհատ ցուցանիշներ էր ներկայացնում, ապա հիմա արդեն ծախսերի վերանայման մասին են խոսում:

Բյուջե 2024-ը հաստատելիս գործադիրը նախատեսել էր այս տարի ավելի քան 2,7 տրիլիոն դրամ հավաքել, բայց ծախսել ավելի շատ՝ մոտ 3,3 տրիլիոն։ Ու հիմա, երբ նախատեսվածից քիչ հարկային մուտքեր են գրանցվել, իշխանությունները մտադիր չեն նվազեցնել նախատեսվող ծախսերը։ Խոսքը հատկապես վերաբերում է այն ծախսերին, որոնցից սնվում են իշխանությունները, սակայն որևէ արդյունք չեն ստեղծում երկրի համար։

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են շատ բարձր աշխատավարձ ստանալ, միլիոններով պարգևավճարներից օգտվել, անիմաստ գործուղումների մեկնել, իսկ սովորական աշխատողները, որոնց աշխատավարձը մեր-երկու հազարով կա՛մ ավելանա, կա՛մ չավելանա, միևնույնն է, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։ Ու սա հերիք չէ, իշխանություններն առաջնորդվում են ամենահեշտ ճանապարհով՝ մի կողմից ավելացնում են տնտեսվարողների վրա դրված հարկերը, իսկ մյուս կողմից էլ դիմում են արտաքին պարտքն ավելացնելու տարբերակի օգնությանը։

Ռեկորդային չափով պարտքը մեծացնելու արդյունքում է, որ այս տարի պետական պարտքի ծավալները հատեցին 12 մլրդ դոլարի շեմը։ Ու նման չափերի դեպքում միայն արտաքին պարտքի սպասարկումը արդեն իսկ մեծ ծանրություն է Հայաստանի համար։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031