«Հյուսիս-հարավ» մայրուղում վիճակը լարված է. Թալինի Դավթաշեն գյուղի բնակիչները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ պետական մարմիններից պահանջելով ուշադրություն դարձնել գյուղում ստեղծված խնդրին
«Հյուսիս-հարավ»-ի կառուցման հետևանքով բարդացել է գյուղի տեղաշարժը. մուտքը
դեպի այս և 4 այլ բնակավայրեր երկարել է 5կմ -ով, քանի որ ճանապարհը, որով երթևեկում էր գյուղի բնակչությունը, այժմ վերափոխվել է` ստեղծելով մի շարք բարդություններ: