Արձանագրված փաստը, որ բուհական համակարգում այս տարվա ընդունելության քննություններից հետո թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ, այս օրերին բազմազան արձագանքների առիթ տվեց:
«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»:
Վերը մեջբերված «փորձագիտական գնահատականը» տալիս է, ավելի ճիշտ՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տվել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Դո՛ւք եք պետության կառավարման այդ ոլորտային բարձրագույն պաշտոնին դրված, փոխեիք, ումի՞ց եք բողոքում, ո՞ւմ վրա եք «մուննաթ գալիս»: Ի դեպ, սա ավելի կարևոր հարց է, քան «Ակադեմիական քաղաք» նյուվասյուկիական «մեգանախագծով» փիարվելը: Չէ, բայց իսկապես, մարդը 4 տարի կրթության ոլորտն է ղեկավարում, բայց դեռ կարծիք է հայտնում, թե պետությունը պլանավորման մոտեցում պիտի փոխի: Ախր, դուք կարծիք չպիտի հայտնեիք, արդեն պիտի առնվազն 3-4 տարի առաջ որոշակի առաջարկություններ ներկայացրած լինեիք:
Կարդացեք նաև
Դա՛ է ձեր անմիջական աշխատանքային պարտականությունը, այլ ոչ թե «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմության» վերանվանելը կամ «Հայ եկեղեցու պատմությունը» հայկական դպրոցից դուրս մղելը, դպրոցները, բուհերը քաղաքականացնելն ու քպացնելը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։