Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասել ենք նրան, որ արդեն ոստիկանապետ են ծեծում, սա քաղաքացու արժանի գնահատականն է». «Հրապարակ»

Հուլիս 23,2024 10:12

«Հրապարակի» տեղեկություններով, հուլիսի 20-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Համայնքից մի քանի տասնյակ տղամարդկանց բերման են ենթարկել: Արամուսի բնակիչները «Հրապարակին» պատմել էին, որ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը, ով մարզում ոչ դրական համբավ ունի եւ մշտապես աչքի է ընկել անմարդկային պահվածքով, միջադեպի արդյունքում դաժան ծեծի է ենթարկվել:

Քննչական կոմիտեից նշեցին, որ տեղյակ չեն կրակոցի մասով, առաջին անգամ են լսում, որ ոստիկանը կրակել է քաղաքացու վրա, սակայն ասացին, որ մեկ վարույթ է նախաձեռնվել՝ ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու մասով (Քրեական օրենսգրքի 457 հոդվածի հատկանիշներով):

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Ոստիկանների մասին խոսելը պարզապես ավելորդ է, այսօրվա ոստիկանությունը ոստիկանության մասին օրենքի, ոստիկանության ծառայության հետ ընդհանրապես կապ չունի: Սրանք ընդամենը մեկ անձի ձեռքին գործիք են, պատկերացնո՞ւմ եք` ես 30 տարի շարունակ իրավապահ համակարգում եմ աշխատել ու երբեք նման դեպք չեմ հիշում, չեմ տեսել երբեւէ, որ ոստիկանը նման դեպքերում կրակի մարդկանց վրա, հայհոյի, քաղաքացիներն էլ ծեծի ենթարկեն նրան: Ոստիկանության պետի նկատմամբ եղել է պատկառանք, գուցե՝ նաեւ վախ: Բնական պրոցես է քաղաքացու կողմից այն, ինչ տեղի է ունեցել: Ես պարզապես զարմացած եմ․ ո՞վ է տեսել, որ ոստիկանության պետն իրեն նման կերպ պահի: Հասել ենք նրան, որ արդեն ոստիկանապետ են ծեծում, սա քաղաքացու արժանի գնահատականն է: Եթե Հայաստանը լիներ օրինապահ երկիր, ապա հատուկ նորմերը խախտած ոստիկանը չէր շարունակի իր աշխատանքը, դեռ մի բան էլ պատասխանատվության կենթարկվեր: Բայց քանի որ ոստիկանը կրակել է, իսկ այդ հարցը պետք է քրեաիրավական դաշտում քննարկվի, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Զենք կիրառելու հատուկ նորմեր կան, հատուկ դեպքեր, որոնց ժամանակ միայն ոստիկանը կարող է զենք կիրառել քաղաքացու ուղղությամբ, սրանք զենքն առել` ընկել են ժողովրդի ջանին»:

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031