Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախագահ Հարիսի վերաբերյալ հարցումների մի մասը վկայում է, որ մարդկանց մեծամասնությունը նրան չի ճանաչում

Հուլիս 23,2024 09:45

«Ամերիկայի ձայն». American Enterprise Institute-ի գիտաշխատող Գերի Շմիթի խոսքով, Բայդենի դուրս գալը ընտրապայքարից կարող է մեծացնել դեմոկրատների շանսերը, բայց նման քայլը այլ մարտահրավերներ է առաջ բերում:

«Հարցն այն է, թե արդյոք Քամալա Հարիսը՝ Կալիֆոռնիայից լիբերալ դեմոկրատը, կկարողանա ձայներ հավաքել Միչիգանում, Փենսիլվանիայում և Վիսքոնսինում, որտեղ դեմոկրատները պետք է հաղթեն՝ նախագահական [աթոռը] պահելու համար»,- ասում է Շմիթը:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի լրատվամիջոցների ու հանրության հետ կապերի դոցենտ Փիթեր Լոջն նշում է, թե Հարիսին սպասվում է ծանր պայքար:

«Փոխնախագահ Հարիսի վերաբերյալ հարցումների մի մասը վկայում է, որ մարդկանց մեծամասնությունը նրան չի ճանաչում: Նա երկու անգամ ընտրվել է նահանգում՝ Կալիֆոռնիայում: Շատ խելացի է: Դատախազ է [եղել]: Բայդենի հետ առաջադրվել է համերկրային մակարդակով՝ որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։ Այնպես որ, նա գիտի, թե ինչ է անում: Դեմոկրատները հիմնականում ճանաչում են նրան, բայց [համերկրային մակարդակում] նա չունի այն ճանաչելիությունը, ինչ նախագահ Թրամփը կամ նախագահ Բայդենը»,- ասում է Լոջը:

Հարիսը խոստացել է «ամեն ինչ անել»՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունն ու երկիրը և այս նոյեմբերին հաղթել Թրամփին:

Հարրիսը սևամորթ ու հնդկական ծագմամբ առաջին ամերիկուհին է, որ զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:

«Նա այնքան շատ ապակե առաստաղներ է կոտրել՝ այնքան շատ կանանց համար»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Բարբարա Լին:

Հովարդի համալսարանի շրջանավարտ Հարիսը 2004 թվականին դարձավ Սան Ֆրանցիսկոյի առաջին կին շրջանային դատախազը, իսկ 2011 թվականին՝ առաջին սևամորթ կինը, ով զբաղեցրել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոնը:

ԱՄՆ փոխնախագահ աշխատած տարիներին Քամալա Հարիսը հատկապես հիշվեց աբորտ կատարելու կանանց իրավունքները պաշտպանելիս, երբ դեմ արտահայտվեց երկրի գերագույն դատարանի վճռին, որով, փաստորեն չեղարկվեց 1973 թվականին կայացված և «Ռոն ընդդեմ Ուեյդի» հայտնի գործին վերաբերող որոշումը, ըստ որի ԱՄՆ-ում թույլատրվում էին աբորտները։

«Նա հպարտ է [ԱՄՆ գերագույն դատարանի այդ որոշմամբ]։ Ուստի, չսխալվե՛ք՝ եթե Թրամփը հնարավորություն ստանա, կստորագրի աբորտները երկրով մեկ արգելելու որոշում՝ յուրաքանչյուր նահանգում աբորտները ապօրինի [հռչակելու] համար»,- ասում է Հարիսը։

Հայտնի է, որ ԱՄՆ փոխնախագահը կողմ է Մատչելի խնամքի մասին օրենքի շարունակմանը և Բայդենի վարչակազմի օրոք կառավարության կողմից հատկացված դոտացիայի շնորհիվ ինսուլինի ցածր գների պահպանմանը:

«Բարձրացրեք ձեր ձեռքերը, եթե ընտանիքում ունեք շաքարախտով հիվանդ»:

Սկզբում նա Վաշինգտոնում ղեկավարում էր կառավարության ջանքերը սահմանային հարցերի ուղղությամբ: 2024 թվականի նախընտրական արշավում ներգաղթի խնդիրը դարձավ հիմնականներից։

«Այժմ ԱՄՆ այն քաղաքացիների ամուսինները, որոնք երկրում են եղել տասը և ավելի տարի՝ առանց փաստաթղթերի, կարող են մնալ երկրում, մինչ կդիմեն գրին քարտի համար»,- ասում է Քամալա Հարիսը:

Ելույթ ունենալով ներգաղթյալների շահերը պաշտպանող խմբերի առջև՝ Հարիսը ուշադրություն է հրավիրել Թրամփի խոսքերին:

«Ներգաղթյալներին արատավորող, այլատյացություն քարոզող, ատելություն սերմանող մեկը երբեք չպետք է հնարավորություն ունենա կանգնել խոսափողի հետևում և [ձեռքում պահել] Միացյալ Նահանգների նախագահի կնիքը»,- ասում է Հարիսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031