Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Վարսանյան. Եթե մինչ ՊԵԿ-ի ստուգումները տվյալ ընկերությունը օրինախախտումները միայն հանգստյան օրերին էր անում, ներկայումս՝ արդեն հախուռն, նաև աշխատանքային օրերին և նախկինի համեմատ՝ բազմապատիկ ծավալներով. «Հետք»

Հուլիս 23,2024 09:27

Էլեկտրոնային դեղատների խաբկանք. օրը՝ մեկ դեղատոմս

2024 թ.-ի մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ԱՆ-ն ամբողջությամբ ձախողեց: 70-ից ավելի դեղատուն ունեցող դեղատնային մեր ցանցը, բոլորը միասին, միջինը օրը մեկ էլեկտրոնային դեղատոմս չի ստանում: Պատկան մարմինները որևէ միջոց չեն ձեռնարկում, որ համակարգը գործի՝ բժիշկների կողմից համապատասխան դեղերը էլեկտրոնային եղանակով դուրս գրվեն:

Փոխարենը՝ Տեսչական մարմինը, ՊԵԿ-ից ստանալով իրացված դեղերի մասին համապատասխան տեղեկատվությունը, տուգանում է դեղատներին։ Ամեն դեղատան տուգանքը կազմում է 1-ից 2 միլիոն դրամ: Ստացվում է, որ դեղատների՝ օրինական ձեռք բերած դեղերի օրինական իրացման տեղեկատվությունը ՊԵԿ-ը տրամադրում է Տեսչական մարմնին, որն էլ, այդ տեղեկատվության հիման վրա, տուգանում է:

Պետությունը նպաստում է, որ դեղատները ոչ թե օրինական դեղեր ձեռք բերեն և իրացնեն, քանի որ այդպիսով տեղեկատվությունը տրամադրվում է Տեսչական մարմնին, այլ ուղղորդում է, որ տնտեսվարողները անցնեն ստվերային դաշտ: Օրինական դաշտում աշխատողը պետք է անընդհատ վախի ու մեղքի զգացումով աշխատի, քանի որ պետությունը այնպիսի ոչ ողջամիտ պայմաններ է ներդնում, որ օրինական աշխատանքը դառնա անհնար:

Դիմում ես պատկան մարմիններին, վիճակն ավելի է վատանում

Դեռևս 24.11.2023-ին դիմել էինք ՊԵԿ՝ ներկայացնելով դեղերի շուկայում շոշափելի ստվերային՝ առանց հաշիվ-ապրանքագրերի իրացումների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն: Դիմումի հիման վրա ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել ու արձանագրել բազմաթիվ խախտումներ: Դրան ի պատասխան՝ տվյալ ընկերությունը, որի մոտ հայտնաբերվել էին խախտումները, դատի է տվել ՊԵԿ-ին:

Ի՞նչ ունենք այսօր. եթե մինչ ՊԵԿ-ի ստուգումները տվյալ ընկերությունը օրինախախտումները միայն հանգստյան օրերին էր անում, ներկայումս՝ արդեն հախուռն, նաև աշխատանքային օրերին և նախկինի համեմատ՝ բազմապատիկ ծավալներով: Սա ուղիղ ազդակ է կազմակերպություններին՝ անպատժելիության այս մթնոլորտում աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի:

Ներկայացված բոլոր դեպքերում պետական մարմինների միջոցով որևէ խնդիր լուծելը հակառակ ազդեցությունն է ունեցել: Ինչպես քաղցկեղի դեպքում բիոպսիայից հետո քաղցկեղի բջիջներն ավելի ագրեսիվ ու արագ են տարածվում, նույնն է նաև կառավարչական մարմինների դեպքում:

Կառավարության ոչ պրոֆեսիոնալ ու նեղմիտ աշխատանքի հետևանքների մի փոքր մասը միայն ներկայացվեց: Օրենքով պարտադրվող անհեթեթութություններ կատարելու վրա և դրանց դեմ պայքարելու վրա անցնում է մեր աշխատանքային օրվա զգալի մասը: Օրինակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի մի կետով՝ դեղի ներդիր թերթիկում դեղի մատակարարի անվանումը ներառելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-300-ապատիկի չափով:

Իսկ արդեն մայիսին ընդունված նոր փոփոխություններով՝ միաժամանակ գործում է մեկ այլ տուգանք, այս անգամ արդեն մատակարարի անունը ներդիր թերթիկում չներառելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Ինչ անես կամ չանես՝ տուգանվում ես: Նվազ տուգանք ընտրելու հնարավորություն է տրվում:

Վահե Վարսանյան

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031